Հայերեն wordpress

Լավ նորություն կա, hy.wordpress.org կայքը սկսել է նորմալ աշխատել ու նաև կա արդեն հայերեն նոր թարգմանություն, որը իրականացրել են այս մարդիկ (բոլորով ասում ենք շնորհակալություն) :
Թարգմանության մեջ որոշ ոչ սովոր տերմիններ կան, բայց դա կարծում եմ ոչ մի բանի չի խանգարում, սովորելու վրա է։ Հետո ինչպես երևում է թիմը անում է ավելին, թարգմանել է hy.wordpress.org կայքի միջերեսը և այլն ․․․
Հետո նաև wordpress.com-ում բլոգեր ունեցողները նկատած կլինեն, որ միջերեսում ահագին հայերեն տողեր են ավելացել, մի խոսքով, սա լավ նորություն է, ինձ շատ է ուրախացնում, հուսով եմ նաև ձեզ։

Intel-ը պաշտոնապես թողարկել է նոր սերնդի պրոցեսորներ






Intel ընկերությունը ներկայացրել է 7-րդ սերնդի Core պրոցեսորներ: Նոր Kaby Lake համակարգն ապահովում է 12–19%-ով ավելի բարձր արտադրողականություն, ավելի էներգախնայող է և ավելի լավ է աշխատում 4K թույլատրելիությամբ տեսանյութերի հետ:
Intel-ի նոր պրոցեսորները բաժանվում են երկու խմբի` 4,5 վատտային Y սերիա (1–1,3 ԳՀց, մինչև 3,6 ԳՀց հաճախականություն` տուրբո-ռեժիմում) և 5 վատտային U սերիա (2,4–2,7 ԳՀց, մինչև 3,5 ԳՀց` տուրբո ռեժիմում):

Apple Siri-ի բոլոր հրամանները մեկ վայրում

Apple-ի Siri համակարգը գնալով զարգանում է և ներառում է ավելի շատ հնարավորություններ: Սակայն օգտատերերի մեծ չգիտեն, թե հատկապես ինչ հրամաններ կարող է կատարել Siri-ն: Հենց այդ նպատակով ստեղծվել է hey-siri.io կայքը, որտեղ ըստ բաժինների տեղադրված են Siri-ի հրամանները: Կայքի ստեղծողները խոստանում են այս ցուցակը պարբերաբար թարմացնել և ներառել բոլոր հնարավոր հրամանները:

Ինչպես արագ ռեստարտ անել Chrome-ը

Google Chrome-ով երկար աշխատելուց հետո երբեմն կարիք է լինում վերաթողարկել ծրագիրը (restart): Սակայն դա անելու համար պետք է փակել ծրագիրը և բացելուց հետո ընթացիկ բացված էջերը չեն պահպանվում:

Համակարգիչը սկսել է դանդաղ աշխատել

Որպես կանոն windows օպերացիոն համակարգը տեղադրելուց 3 - ամիս հետո սկսում է աշխատել առանց խափանումների բայց զգալիորեն դանդաղ:
 Առաջին հերթին հարկավոր է անել Պրոֆիլակտիկա կետում գրվածը: Եթե թերությունը չի վերանում անում ենք հետևյալը.



    Մտնում ենք (пуск) էկրանի ներքևի ձախ մասում , բացված պատուհանի ներքևի մասում մտեք (выполнить) կամ սեղմեք (win + R) սեղմակներին միաժամանակ , եթե այդ կետը չկա և ուզում եք լինի (пуск) - ի վրա սեխմեք մկի աջ սեխմակին և մտեք (свойства) կետը, բացված լուսամուտում կա 2 հատ (настроить) սեղմակ , դրանցից մեկը ակտիվ է ,սեղմեք ակտիվ (настроить) սեղմակին , բացված պատուհանիի վերևում կա (дополнительно) , մտեք այդտեղ , լուսամուտի կենտրոնում մեծ ցուցակ կա , այդտեղ գտեք (команда "выполнить") գրածը ու նրա դեմի մակնիշը դրեք ու սեղմեք (ok) , (выполнить)-կետը կգա: