Համակարգչի կառուցվածքը

Ժամանակակից համակարգիչը ունիվերսալ տեխնիկական սարք է : Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
 Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:

  1. Համակարգչային բլոկ
  2. Մոնիտոր
  3. Ստեղնաշար
  4. Մուկ
 Համակարգչային բլոկ
 

  Համակարգային բլոկը իրենից ներկայացնում է համակարգչի հիմնական հանգույցը , որտեղ գտնվում են առավել կարևոր հանգույցները : 
Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր: 

Ինչից է կազմված համակարգչային բլոկը
  
Համակարգչային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:


 1. Սնուցման բլոկ
 2. Մայր պլատա
 3. Պրոցեսոր
 4. Օպերատիվ հիշողության պլատա
 5. Կոշտ սկավառակ

Սնուցման բլոկ


  Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին:







    Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
  Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ - լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
   Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ : 



 Մայր պլատա (Bord )
 

  Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան ... միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա :  Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով : 


  Մայր պլատաները ըստ համակարգչի արտադրման տարեթվի և համակարգչի հզորության լինում են տարբեր:

Պրոցեսոր
Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է :

  Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը , արագությունը և գինը :
  Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա (Intel)և (AMD) :
  Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգչի սիրտը , և ամեն ինչը կախված է նրանից , ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք , ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը :
  Քանի որ այն աշխատե
լու ընթացքում այն տաքանում է , նրա վրա դրվում է օդամղիչ:


Օպերատիվ հիշողության պլատա
 

 Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:

 


  Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի 
փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 DDR4 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ : 
 Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցողօպերատիվ հիշողության պլատա դնել , հարկավոր է լինել ուշադիր:

Կոշտ սկավառակ
 

 Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:

Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
 Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և  (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում :

  Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 - 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ , որից հետո փչանում են : Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է , որ ապագայում այդ թերությունները վերանան : 

Մոնիտոր , մուկ , ստեղնաշար
 

   Մոնիտորը , մուկը և ստեղնաշարը   համակարգիչի ոչ մի պարամետրի հետ կապ չունեն :
  Ցանկացած մոնիտոր , մուկ կամ ստեղնաշար կարելի է տեղադրել ցանկացած պարամետրերով համակարգիչի վրա :

No comments:

Post a Comment